Մեր Մասին

Ժիրայր Սէֆիլյանի և Վարդան Մալխասյանի զորակցության կոմիտեն ստեղծվել է նրանց ձերբակալությանը հաջորդող օրերին՝ 2006թ դեկտեմբերին: Նրանում գործուն մասնակցություն ունեն “Ազատագրված տարածքների պաշտպանության”, “Հայ կամավորականների համախմբման”, “Արաքս-Կուր” հիմնադրամի, “Մտավորականների ֆորումի”, երիտասարդական և մի շարք այլ կազմակերպությունների ու նախաձեռնությունների անդամներ, համախոհներ, մարտական ընկերներ և քաղաքական պայքարի զինակիցներ:

Զորակցության կոմիտեն կազմակերպել է մի շարք բողոքի գործողություններ, երթեր, ստորագրահավաք, քարոզչական աշխատանք ԶԼՄ-ների հետ և այլն: Բազմաթիվ անհատներ, մտավորականներ, քաղաքական գործիչներ սեփական նախաձեռնությամբ իրենց օժանդակությունն են բերել այս աշխատանքներին: Դրանց թվում եղել են այնպիսինները, որոնք ոչ ամբողջությամբ կիսելով Ժիրայր Սէֆիլյանի և նրա զինակից Վարդան Մալխասյանի գաղափարները, իրենց պարտքն են համարել սատարել նրանց որպես քաղբանտարկյալների, իսկ ավելի հաճախ գնահատելով անցած փառավոր մարտական ուղին:

Վստահ ենք, որ բոլորիս ջանքերով Ժիրայրն ու Վարդանը շուտով ազատ կլինեն և Զորակցության կոմիտեն կկորցնի իր իմաստը: Իր իմաստը սակայն չի կորցնի այս կայքէջը, որը կշարունակի ներկայացնել Ժիրայր Սէֆիլյանի, նրա ընկերների և համախոհների ազգային-քաղաքական գործունեությունը, որոնք արդեն հայտարարել են այդ գործունեության սկիզբը և համոզված են, որ վերջապես ձևավորվելու է այդ ուժը: 

Կայքէջում նաև կարող եք կարդալ “Ազատագրում” պարբերականի առաջին 4 համարները, որոնք տպագրվել են 2005-06թթ. ընթցաքում: “Ազատագրումը” մեր գաղափարական մոտեցումները ներկայացնող ազգային-քաղաքական պարբերական է և նրանում տպագրված հոդվածների մեծ մասը ծրագրային բնույթ ունեն և ժամանակավրեպ չեն: “Ազատագրումը” հրատարակումը ժամանակավորապես դադարել է Ժիրայր Սէֆիլյանի և “Հայ կամավորականների համախմբման” քաղաքական հետապնդումների պատճառով: 

Ի դեպ, մեր կայքէջը կրում է “Ազատագրում” անունը հենց այն պատճառով, որ շարունակելու է համանուն պարբերականի գաղափարական ուղղությունը, և ոչ թե այն պատճառով, որ ներկայումս ստիպված է զբաղվել նաև Ժիրայր Սէֆիլյանի և իր ընկերների բանտարկությունից ազատելու խնդրով:

One Response to “Մեր Մասին”

  1. raffi keoshguerian Says:

    sireli jiro,
    nach yev araj koogham stavakstoutiouners haydneloo ,koo morret dikin simayi mahvan dhkour loure stastay ays koo kaykejet. korin stavakstiuoneroures.hoghe tetev kay ir vray.
    yes kartasti koo polor hotvastnere yev pavakan lsavorakan eyin,anjoujt toon hayreni hoghin vray kabris ou aveli lav ke haskenas polor harstere.polorin hamakarsik em ou kezi ke maghdem kajalerank ou amour kestir koo hamozoomnerout.sakayn insti chinar esel ,vorovhedev yes trsist yem bedk e nor jarjoum me stegstevi ou polor kaghakakan oujeren tarper meghe bedk e klogh kay ,vorovhedev ov vor atorin ghe nsdi koraption ov ghe tarvi ou krbane ghe lesne ,barakan noune er levon der bedrossian i orov.
    levone porstesting ,bedk e democratic aroumov ou azkin shahere amen pane ver taselov miasnakanoution himnivi.noren kez ke kajalerem koo sourp korstit hamar .

Leave a Reply