Հայտնի զույգը մեկից ավելի պատճառներ ունի ինձ չեզոքացնելու համար: Տարիների աշխատանքի ընթացքում Հայաստանում հաջողվել է ձևավորել մի մթնոլորտ, երբ ազատագրված տարածքների հանձնումը բավական դժվարացել է: Այնպես է ստացվել, որ այդ տարածքների հանձնմանը խոչընդոտող ուժը հանրային գիտակցության մեջ նույնացվում է անվանս հետ: Ուստի որոշ մարդկանց կարող է թվալ, որ ինձ ձերբակալելով հնարավոր է ազգադավ այդ քայլին ընդդիմացողների կամքը կոտրել: Ոմանք կարող են մտածել, թե ինձ ձերբակալելով ջավախքցի մեր ընկերներին կտրում են թիկունքից: Սակայն ոչ Արցախի և ոչ էլ Ջավախքի խնդիրները իմ ձերբակալության ուղղակի պատճառները չեն: Առաջնահերթ պատճառը ընտրություններն են: Բացի այդ հրատապ էր դարձել ներքին բարոյական մթնոլորտը բարեփոխելու խնդիրը: Ուստի որոշել էինք, որոշ չափով նաև նախապատրաստվել էինք և հայտարարեցինք, որ բռնելու ենք կեղծարար ձեռքը և թույլ չենք տալու, որ ձեռք բարձրացնեն ժողովրդի վրա: Դրա համար անհրաժեշտ էր կազմակերպվել և մենք աշխատում էինք այդ ուղղությամբ: Մենք ակնկալիքներ չունեինք այդ ընտրություններից, այլ համախմբվում էինք ծառայելու համար: Սա էր հիմնականը և այն նոր երևույթը, որ սարսափեցրեց իշխանություններին:
Նախիջևանի հարցը պետք է բարձրացվի:
September 29, 2007Թե ինչու 1988-ի Ղարաբաղյան շարժումը միաժամանակ նաև Նախիջևանի միացումը չպահանջեց ինձ համար առ այսօր անհասկանալի է: Ինչ է Ղարաբաղ կոմիտեի անդամները չգիտեին, որ Նախիջևանը Արցախի հետ միաժամանակ է օտարվել Հայաստանից: Չգիտեին, որ եթե Նժդեհը Սյունիքի դիմադրությունը չկազմակերպեր, Սյունիքն էլ նույն բախտին էր արժանանալու: Տարբեր բացատրություններ եմ լսել, որոնք ավելի շատ արդարացումներ են հիշեցնում: Սակայն այս պահին կարևորը այս հարցերի իրական պատճառները իմանալը չէ, ոչ էլ այն օրերի գործիչներին մեղադրելը: Սխալը ուղղել է պետք և այդ առումով ոչ միայն ժամանակն է, այլև մենք արդեն բավական ուշացել ենք: Արցախի հարցն այսօր կարելի է 80%-ով լուծված համարել: Չմոռանալով մնացած 20%-ի` Շահումյանի շրջանի ու Գետաշենի ենթաշրջանի մասին, կարծում եմ այսօր շատ աշխույժ պետք է սկսել նաև Նախիջևանի գործընթացը: Մենք արդեն բավական ուշացել ենք դա սկսելու համար: Պահը մեզ հրամցվեց երկու տարի առաջ` Հին Ջուղայի խաշքարերի ճիչ-աղաղակով: Այդ կոտորածը կազմակերպող ադրբեջանական բանակի նախիջևանյան ղեկավարությունը պետք է պատասխան տա այդ բարբարոսական հանցագործության համար: Նախիջևանը պետք է դառնա նաև ՀՀ արտաքին քաղաքականության գլխավոր խնդիրը: Սփյուռքը նույնպես ամբողջությամբ պետք է լծվի այդ գործին, երկրորդ պլան մղելով Ցեղասպանության ճանաչման գործընթացը:
Posted by azatagrum
Posted by azatagrum